ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե ՔՊ-ն դեմ գնա, մենք պետք է ՔՊ-ին ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ ճանապարհ չկա. Չալաբյան

Եթե ՔՊ-ն դեմ գնա, մենք պետք է ՔՊ-ին ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ ճանապարհ չկա. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը համոզված չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանում է կողմ քվեարկել իրենց նախագծին, սակայն կարծում է, որ քաղաքացիները պետք է ՔՊ-ին հարկադրեն, որպեսզի դա անեն:

«Դուք տեսնում եք այսօրվա ընտրարշավը Երևանում, տեսնում եք, թե ինչպես է ՔՊ-ի ներկայացուցիչը ամեն անգամ փորձում խոսակցությունը տեղափոխել ասֆալտի ու մանկապարտեզի շուրջ: Այո՛, դրանք կարևոր են, սակայն այնքան կարևոր չեն, ինչքան մեր 120 հազար քաղաքացիների կյանքի իրավունքը:

Ամեն ինչ պետք է անենք, որ ցույց տանք՝ հետամուտ ենք մեր համաքաղաքացիների կյանքի իրավունքին, արժանապատվությանը, տանը ապրելու իրավունքին: Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, մենք պետք է ՔՊ-ին ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ ճանապարհ չկա»,-հայտարարեց Չալաբյանը:

  • Կիսվել: