շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե պետք լինի կանգնեցնելու նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին․ «Իրավունք»

Եթե պետք լինի կանգնեցնելու նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ արտա­հերթ ընտրությունների հնարավոր չեղարկման վերաբերյալ որևէ կանխա­տեսում անելուց ԱԺ առողջապահության և սոցիալա­կան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ, իմքայլական պատգա­մավոր Նարեկ Զեյնալյանը զերծ կմնա, թեպետ գտնում է, որ ամեն ինչ էլ հնա­րավոր է:

- Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավի­ճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: