հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե պարզվի, որ խնդիրներ կան, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն․ Փաշինյան

Եթե պարզվի, որ խնդիրներ կան, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն․ Փաշինյան

Եթե անձնական կապեր լինեն, դրանց հեղինակները խստորեն կպատժվեն: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, խոսեց Ստանդարտ դիալոգ ընկերության մասին:

Պատգամավորը հայտարարեց, որ հարցում են ուղարկել ՍԱՏՄ՝ փորձելով հասկանալ, թե որ լաբորատորիաներին է պատվիրակում Հայաստան ներմուծված սննդի փորձակումները:

Պատասխանից պարզ է դարձել, որ հենց Ստանդարտ դիալոգ ՍՊԸ-ն ունի պատվերների գերակշիռ ծավալ.

«Ինչո՞վ է պայմանավորված այդ համամասնությունը: Ինձ հասած տեղեկություններով, կան անձնական կապեր»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Ես խորհուրդ եմ տալիս տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին։ Մենք ազատականացրել ենք շուկան: Եթե պարզվի, որ խնդիրներ կան, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»:

  • Կիսվել: