ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը․ Վարչապետ

Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը․ Վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում մեղավորներ փնտրել անիմստ զբաղմունք է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով արտակարգ դրության պայամաններում սահմանված կանոններ խախտելու դեպքերի մասին։ 

«Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև Կառավարությունը, եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են Կառավարությանը բերել իշխանության»,- ասաց վարչապետը։

Խոսելով իրենց հասցեին հնչող այն մեղադրանքների մասին թե Արցախի նախագահի երդմնակալությունից հետո խնջույքին դիմակներով չեն եղել՝ վարչապետը հակադարձեց, որ «դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում»:

«Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ առողջապահակն համակարգն արել անում է առավելագույնը: «Եկեք 3 միլիոնով հիվանդանանք ու ասենք՝ մեզ չեն բուժում: Որտե՞ղ բուժեն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպքերին։ «Ավտոբուսը տեսաք չէ՞: Գլորիայում արդեն 36 դեպք կա հաստատված: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, է հետո՞: Ի՞նչ անենք, մտնենք սպեցնազո՞վ... ասենք, մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ում ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվո՞ւմ։ Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ոնց այդպես վարվեմ»,-ասաց նա:

Նա ևս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց խստագույնս պահանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ ու ձեռնոց կրել դեմքին չդիպչել, ձեռքրը հաճախ լվանալ օճառով և ախտահանել ալկոհոլային հիմքավ ախտահանիչներով։

  • Կիսվել: