երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Եթե մարդը չի թողնում, որ մնացածը խոսեն, բա ԱԺ-ի նախագահի պարտավորությունը ո՞րն է, նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, ինչն արել է. Խաչատրյան

Եթե մարդը չի թողնում, որ մնացածը խոսեն, բա ԱԺ-ի նախագահի պարտավորությունը ո՞րն է, նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, ինչն արել է. Խաչատրյան

Եթե կարծողներ կան, որոնք հիմքեր ունեն և նիստին ծայրից ծայր եղել են, ներքին համոզմունք ունեն, որ, այո, պետք է վայր դնի պաշտոնը, կբերեն, կնախաձեռնեն, մենք էլ պետք է հիմքերը նայենք՝ հասկանալու այդ հիմքերն օրինաչափ են, թե՝ ոչ: Եթե իրական հիմքեր են, այո, տալու ենք համաձայնություն, եթե՝ ոչ, ոչ:

Lրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի հնարավոր հրաժարականին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խոսելով նշված հանձնաժողովում վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին՝ պատգամավորն ասաց. «Ում հասցեին, որ սպառնալիքներ հնչել են, նա պետք է դիմեր Ոստիկանություն, ըստ այդմ պետք է քննություն իրականացվի, պարզվի այդ արարքի մեջ հանցակազմ կամ վարչական իրավախախտում կա, թե՝ ոչ: Ընդհանրապես, ցանկացած պահվածք, որը բերում է վատ արտահայտությունների, ես չեմ ողջունում, բայց նաև կա այսպիսի վարքագիծ՝ մարդը տուժողի կերպար է ընդունում, ամեն ինչ անում է, որպեսզի իր նկատմամբ գործադրվի որոշակի սպառնալիք և այլն, տուժողի վարքագծից էլ է շատ բան կախված, հնարավոր է դու հրահրում ես, որպեսզի նման իրավիճակ առաջանա, այստեղ պետք է նաև այս հանգամանքն ուսումնասիրել»:

Խաչատրյանն անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին.«Ամեն իրավիճակ ունի իր օբյեկտիվ իր պատճառները: Սահմանադրական նորմեր կան, որոնք պետք է պահպանվեն և առաջինը պետք է այդ դահլիճում պահպանվի: Եթե մարդն ամբիոնում ասում է՝ ես թույլ չեմ տալիս՝ ուրիշ մեկը ելույթ ունենա, դրանով խախտում է բոլորի սահմանադրական իրավունքը: Քաղաքական ակցիան ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշի իրավունքները: Եթե նա չի թողնում, որ մնացածը խոսեն, բա ԱԺ-ի նախագահի պարտավորությունը ո՞րն է, նա պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի, ինչն արել է: Բա, ինչո՞ւ չեք անդրադառնում, որ 1999 թվականին էլ մտել գնդակահարել են, հիմա ի՞նչ՝ կարելի է գնդակահարել, հա՞»:

  • Կիսվել: