ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե լուծումներ կան, եկեք կիսվենք, բայց քայլ առ քայլ՝ էսօրվա վիճակից մինչև կայունացումն ու վերելքի սկիզբը. Սուրեն Սահակյան

Եթե լուծումներ կան, եկեք կիսվենք, բայց քայլ առ քայլ՝ էսօրվա վիճակից մինչև կայունացումն ու վերելքի սկիզբը. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինձ հետաքրքիր ա՝ եթե յուրաքանչյուրս իմանա, որ ամենամոտ ապագայում էլի պատերազմ ա լինելու, էլի՞ կշարունակի իրեն սենց պահել, ոնց էսօր, երեկ, առաջին օրը, վաղը։ Կշարունակի՞ մնացած բանակի հերն անիծել իր մի չկշռադատված խոսքով, գնահատականով, ծաղրով։ Կշարունակի՞ բացի իրենից ու իր նեղ շրջապատից բոլորին դավաճան հռչակել, մեղադրել, դատապարտել մահվան։ Ի՞նչը կփոխվի, եթե մենք իմանանք, որ, օրինակ, 3 ամսից նոր պատերազմ ա լինելու։

Իմ վերլուծությունը թույլ չի տալիս գտնել մի փաստարկ, թե ինչու էդ պատերազմը պետք ա չլինի, ո՞վ ու ո՞նց կարող ա կանխել էդ պատերազմը։ Եթե որոշ հնարավորություններ էլ կան, ապա դրանք մեզնից դուրս են․ Մենք չենք որոշողը։ Շատ խելացի մարդկանց հետ եմ խոսել, խոսել եմ նաև տեղեկատվություն տիրապետողների հետ։ Նրանց գնահատականն ավելի մեղմ ա, ասում են՝ հավանականությունը մեծ ա, բայց ավելի շուտ չի լինի, քան կլինի։ Բայց նույնիսկ էդ դեպքում ռիսկն էնքան մեծ ա, որ մենք պետք ա ավելի ամուր լինենք ավելի, քան կանք էսօր։

 

Քաղաքական վիճակն ապակայունացնելու իմ հնարավորությունները մի փոքր ավելին են, քան ՖԲ-ով ստատուս գրելը, պահանջելը, մերժելը, կոչ անելը։ Բայց չգիտեմ՝ դրանից ինչ դուրս կգա ու արդյո՞ք մենք վերջում ավելի վատ վիճակում չենք հայտնվի։ Պետք ա ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ հարցին, քան դա անում են մեզնից շատերը։ Կուզեի էդ պատասխանատվության գիտակցումը յուրաքանչյուրս ունենար ու ինչ-որ բան պահանջելուց հետո երկրորդ քայլն էլ պատկերացներ։ Եթե լուծումներ կան, եկեք կիսվենք, բայց քայլ առ քայլ՝ էսօրվա վիճակից մինչև կայունացումն ու վերելքի սկիզբը։ Դա ա էսօրվա հրամայականը»:

  • Կիսվել: