չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է, պետք է գանք և քվեարկենք․ Ալեն Սիմոնյանը վարակված իմքայլակնների մասին

Եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է, պետք է գանք և քվեարկենք․ Ալեն Սիմոնյանը վարակված իմքայլակնների մասին

Աստված չանի, եթե այնպես ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ՝ մենք՝ լինելով  ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե կա օրենք, որի ընդունումն օրհասական է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան։

Անդրադառնալով իշխող խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորներին և հարցին, թե ինչպե՞ս են որոշում կոնտակտավորներին, և արդյո՞ք նրանք մեկուսանում են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այն պատգամավորները, որոնք համարվում են հնարավոր կոնտակտավոր, արդեն կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Լրագրողները հետաքրքրվեցին, երբ հայտարարում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վճարովի հիմունքներով են տեղի ունենում, դրա հետ կապված որևէ փաստ ունի՞:

«Ես խոսում եմ լրատվամիջոցների մասին: ՀՀ-ում լրատվամիջոցները հիմնականում՝ 90 տոկոսը, դրանք ոչ շահավետ բիզնեսներ են: ՀՀ-ում հեղափոխությունից հետո  Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առք ու վաճառքի պայմանագրեր, դրանց մեջ մտան «5-րդ ալիքը», եթե չեմ սխալվում՝ news.am-ը, ու էլի շատ ու շատ բաներ: Այդ ամենն արվել է ու արվում է մեկ բանի համար՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար, ինչի մասին ես խոսում եմ:

Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որպեսզի ստեղծվի իրականություն, հետագայում այդ քաղաքական գործիչներն ընկնում են հենց իրենց ստեղծած ծուղակի մեջ: Այդ լրատվամիջոցներն իրենք ստեղծում են, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը, և հետո դիտում են այդ հեռուստալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը շատ ցածր է: Իսկ իրականում նրանք ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, հաճախ նաև բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

 

 

  • Կիսվել: