հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, ապա․․․ »․ Սարգսյան

«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, ապա․․․ »․ Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Պետդեպի վերջին հայտարարություններին․

Նա, մասնավորապես, նշել է․

«Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:

Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են:

Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ:

Մի քանի ժամից պարզ կլինի»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի բոլոր զորքերը Հայաստանի սահմանից ու կհրաժարվի սադրանքներից։ 

«ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու չարդարացված անպատասխանատու է համարում «վիճելի շրջաններում» զորքերի ցանկացած տեղաշարժը»,- ասել է Պորտերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

Նա շեշտել է, որ սահմանագծման հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով։




 

  • Կիսվել: