կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Եթե ես լինեմ ՀՀ վարչապետ, կասեմ՝ Նախիջևանի, Կարսի հարցն ի՞նչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ. Վարդան Ղուկասյան

Եթե ես լինեմ ՀՀ վարչապետ, կասեմ՝ Նախիջևանի, Կարսի հարցն ի՞նչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ. Վարդան Ղուկասյան

Ես հայամետ եմ, ինձնից քիչ կա հայրենիք սիրող. եթե ես լինեմ ՀՀ վարչապետ, ես հարց կբարձրացնեմ, կասեմ՝ Նախիջեւանի հարցը ինչ եղավ, Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ղարսի հարցը ի՞նչ եղավ։ Եվ այդքան վարչապետների ու նախագահների մեջ ինձ այնպես կպահեմ, որ դրանք մի բան էլ կզգաստանան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողից։ Դա ի ծնե է, ձեռքբերովի չէ, դա պաշտոնով չէ։ Մարդի իրենից պետք է այդպիսին լինի»,–նշեց նա:

  • Կիսվել: