ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե ձեր խմբակցության ղեկավարը պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել․ Նիկոլ Փաշինյան` Աննա Մկրտչյանին

Եթե ձեր խմբակցության ղեկավարը պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել․ Նիկոլ Փաշինյան` Աննա Մկրտչյանին

Այս անձը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել անգամ։ Եվ իր իսկ նշած օպերատիվ կապը ակնհայտ է, որ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների համար: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՛՛Պատվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատասխանելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ ՛՛Այդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա։ Գնացեք, խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ի՞նչ է պայմանավորվել ու ո՞ւմ հետ։ Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել ինքը։ Եթե ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել, ուրեմն, կարծում եմ՝ մեր ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով ու ձեզնով զբաղվեն, տեսնեն էդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել։ Ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես։

Ուշադիր եղեք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակներում եք գտնվում, գուցե դուրս գաք խմբակցությունից կամ իրեն հեռացնեք խմբակցությունից։ Էլի ասում եմ՝ այդ դավաճանական իմ օպերատիվ կապը ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, 5 մլրդ էին ասում, ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը։ Բա մեր իրավապահ մարմիններն էդ 5 մլրդ-ով ինչու՞ չեն զբաղվում։ Եթե 5 մլրդ է եղել, կարո՞ղ է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել՛՛։

 

  • Կիսվել: