շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե դատախազը Ծառուկյանի հարցով միջնորդություն ներկայացնի՝ այդ հարցը կքննարկենք. Մակունց

Եթե դատախազը Ծառուկյանի հարցով միջնորդություն ներկայացնի՝ այդ հարցը կքննարկենք. Մակունց

Չգիտեմ՝ իրավական առումով գործողությունների հաջորդականությունը եւ որ պարագայում ինչի է հանգեցնելու այն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հարցին, թե արդյոք գլխավոր դատախազը միջնորդելու է ԱԺ-ին Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ինչ է որոշել «Իմ քայլը», եթե նման բան լինի, նա նշեց․

«Գիտեմ, թե մենք երբ կարող ենք որոշում կայացնել: Երբ դատախազությունը միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր, այդ ժամանակ «Իմ քայլը» նիստ կհրավիրի եւ որոշում կկայացնի:

Մենք այսպես, թե այնպես խմբակցության նիստ հրավիրելու ենք, քանի որ վաղը քառօրյա է սկսվում: Մինչեւ ձեզ հետ հաղորդակցվելը ես տեղեկատվություն չունեի՝ նման միջնորդություն ներկայացվել է, թե ոչ: Բայց եթե ներկայացվի, ապա նիստի ընթացքում կքննարկենք նաեւ այդ հարցը»։

 

  • Կիսվել: