հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե չգիտեիք, որ ինքաթիռը վայրէջք է կատարելու առանց ռազմագերիների, ապա ի՞նչ եք անում ձեր պաշտոնում. Զոհրաբյանը՝ Ավինյանին

Եթե չգիտեիք, որ ինքաթիռը վայրէջք է կատարելու առանց ռազմագերիների, ապա ի՞նչ եք անում ձեր պաշտոնում. Զոհրաբյանը՝ Ավինյանին

Տեղի ունեցածն անարգանք է Հայաստանի Հանրապետության և ռազմագերիների ծնողների հասցեին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը։

«Խորհրդանական մեծամասնության պատգամավորներից մեկի կայքն առաջինն ավետեց, որ քիչ անց Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիներ բերող ինքնաթիռը, այնտեղ էին լրատվամիջոցները, որոնք փորձում էին օնլայն լուսաբանել բոլորիս համար սպասված այդ տեսարանը։ Զարհուրելին այն է, որ ես գիտեմ՝ որոշ ծնողների ասել էին, որ այսինչ ժամին եղեք օդանավակայանում, ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով և քաղցրավենիքով եկել էին օդանավակայան։ Հիմա ուզում եք ինձ համոզել՝ որևէ մեկը չգիտե՞ր, որ պայմանավորվածություն է խախտվելու։

Նաիրա Զոհրաբյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց, թե ինքը տեղյակ էր, որ ինքաթիռը վայրէջք է կատարելու առանց հայ ռազմագերիների․ «Եթե չգիտեիք, ապա ի՞նչ եք անում ձեր պաշտոնում։ Ի պաշտոնե, պարտավոր էիք իմանալ։ Եթե չգիտեիք, հենց հիմա դուք պետք է հրաժարականի դիմում տաք և հեռանաք»։

  • Կիսվել: