կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը.  «Հրապարակ»

Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  «Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։

Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր եւ բիզնես գործունեություն իրականացնում։ Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: