կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե Բաքու ուղարկված վերջին առաջարկների տեսքով խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն լինի՝ չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը. Սարգիս Խանդանյան

Եթե Բաքու ուղարկված վերջին առաջարկների տեսքով խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն լինի՝ չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը. Սարգիս Խանդանյան

Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Եթե բոլոր այն սկզբունքային հարցերը, որոնք Հայաստանը բարձրացնում է ու որոնց շուրջ եղել է համաձայնություն, վերահաստատվեն ու տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, ապա դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումը արդեն տեխնիկայի հարց է», - նշեց նա։

Խանդանյանի խոսքով՝ առաջարկները, որոնք վերջին անգամ Հայաստանն ուղարկել է Բաքու, եթե այդ տեսքով խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնություն լինի, չի բացառվում, որ տարեվերջին կնքվի պայմանագիրը։

«Բայց թե գործնականում ինչպես կդասավորվեն հանգամանքները, պետք է սպասել», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

  • Կիսվել: