հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Եթե 4.5 տարի հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահներից, փաստի առաջ ենք կանգնելու. Ռոբերտ Քոչարյան

Եթե 4.5 տարի հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահներից, փաստի առաջ ենք կանգնելու. Ռոբերտ Քոչարյան

Եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ 4 տարի 6 ամիս հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել խաղաղապահների ծառայությունից, հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու, եւ այդ հարցի պատասխանը ես չունեմ: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս հարցով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունը ամեն օր եւ առնվազն մինչեւ տարվա վերջ պետք է Ղարաբաղում յուրաքանչյուր ապրող բնակիչ հասկանա հետո ի՞նչ է լինելու: Եթե թողենք, երեք տարի հետո փաստի առաջ են կանգնելու: Պարտադիր պետք է վերականգնվի բանակցային գործընթացը, ենթադրաբար դա պետք է լինի Մինսկի խմբի շրջանակում:

Հիմա եթե Ռուսաստանը ամբողջությամբ այս նախաձեռնությունն իր վրա է վերցրել, հայտնի պատճառներով, եթե ֆորմատը պետք է փոխվի, ուրեմն կարող է Ռուսաստանը պետք է լինի հիմնական շարժիչ ուժը, որն իր վրա է վերցնում նաեւ բանակցային գործընթացը: Ցանկալի է, որ Մինսկի խումբը շարունակի, եթե ոչ՝ Ռուսաստանը, բայց պրոցես պետք է գնա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դիվանագիտական գործընթացը շարունակվի, հակառակ դեպքում նույն ճգնաժամն ունենալու ենք 4,5 տարի հետո, որը շատ, հավանաբար, վերածվելու է հումանիտար ճգնաժամի՛՛:

Քոչարյանը նկատել է՝ յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ եթե խաղաղապահ զորքը չի մնում, ապա ի՞նչ է անելու: ՛՛Նույն օրը հավաքվելու ու լքելու են Ղարաբաղը, դրա համար հենց հիմա պետք է աշխատել, իսկ այս իշխանությունն ուղղակի ընդունակ չէ իրենց օրվա հարցով են զբաղված՝ ուրիշ դարդ, ոնց որ չկա այս երկրում՛՛,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

 

  • Կիսվել: