կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանի վրա ի՞նչ է լինելու՝ ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ․ Մամիջանյան

Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանի վրա ի՞նչ է լինելու՝ ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ․ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց․ «Ի՞նչ էր ասել, Հայաստանում առյուծ չկա՞, Չալոյին թող դնեն գերբի վրա: Հաջորդը Առաքելական եկեղեցուն հարցնելու է՝ ինչու՞ ենք խաչ  օգտագործում: 

Մեր զինանշանը իր մեջ պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք՝ մեր կրոնը մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները։

Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած զինանշանի վրա ի՞նչ է լինելու՝ ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մեծ տառերով կարող է վերևում գրի կապիտուլյանտ, տակը գրի տանք, որ ապրենք: Մեկ էլ իրենց իշխանության սիմվոլը՝ բանանը մեծ»:

  • Կիսվել: