շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով. Ադամ Շիֆ

Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողություններով՝ ներառյալ հայ զինվորների գնդակոծությունները։ Այս գործողությունները վտանգում են զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը և մեծացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:

Նրա խոսքով՝ այդ գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության և սեփական սահմաններին միջազգային մոնիտորինգ թույլ չտալու համատեքստում։

՛՛Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին՝ բոլոր կողմերի համար պարզաբանել զսպվածության և դիվանագիտության, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտությունը՛՛,-հավելել է Շիֆը:

 

  • Կիսվել: