հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ՝ պատշաճ չզեկուցելու համար․ Փաշինյան

Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ՝ պատշաճ չզեկուցելու համար․ Փաշինյան

Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետեւ էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Այս մասին իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք, ովքեր հետեւում են իմ էջին, գիտեն, թե ինչ է կատարվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի այնպիսի ուժային կառույց, որ կարողանա այս հարցը լուծել: Ես շատ դաժան, կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետեւ էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել»-,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներում տեղերը սպառվում են․

«Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են, սիրելի՛ հայրենակիցներ, արդեն սպառվում են: Եթե մենք կանոնները պահենք, 95 տոկոսով քիչ դեպք կունենանք: Ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ես ոչ մի քաղաքացուց լավը չեմ, մի բան էլ վատն եմ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամենքս մեր սխալն ընդունենք ու հետ կանգնենք անդունդի եզրից: Ես պետք է փոխեմ իմ վարքագիծն ու ես հիմա փոխում եմ իմ վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ էս մասշտաբի հետ ոստիկանությանը դժվար է աշխատել: Ես այս մասին օրական 3 անգամ եմ խորհրդակցություն անցկացնում ոստիկանության, պարետատան, ԱԱԾ-ի, առողջապահության նախարարության հետ, ուժային կառույցներն անզոր են այս իրավիճակում, եթե քաղաքացիները չեն ուզում փոխել իրենց վերաբերմունքը»։

Նա հորդորեց քաղաքացիներին վերջապես փոխել վերաբերմունքը կանոնի նկատմամբ, օրենքի, ուրիշ մարդկանց շահերի նկատմամբ՝ նշելով, որ սա բոլորի համար հնարավություն է իսկապես օրենքի երկիր լինելու:

«Մարդկանց թվում է՝ ով կանոնները չի պահում, ուրեմն ինքը առաջին սորտի, բարձր կարգի մարդ է, իսկ ով պահում է կանոնները, ինքը, այ, երկրորդ սորտի մարդ է:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է, եկեք բոլորով դուրս գանք էս իրավիճակից»,- եզրափակեց վարչապետը:

  • Կիսվել: