ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես սերտորեն գործակցել եմ Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման միջնորդ. Ռիքեր

Ես սերտորեն գործակցել եմ Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման միջնորդ. Ռիքեր

Վրաստանում այցով գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հայտարարել է, որ այդ երկիրը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

Նա հիշեցրել է, որ սերտորեն գործակցել է Թբիլիսիի հետ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման միջնորդի: Ռիքերի խոսքով՝ Վրաստանը ԵՄ մոնիտորինգային մեխանիզմների աջակցությամբ շարունակում է նպաստել տարածաշրջանային անվտանգությանը:

Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները վճռական է՝ օգնելու Վրաստանին ապահովելու իր անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես դա արել է վերջին 30 տարվա ընթացքում։ «Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին»,- հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նա տեղեկացրել է, որ Բաքու և Թբիլիսի այցերից հետո կժամանի նաև Հայաստան:

  • Կիսվել: