չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. Փաշինյան

Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. Փաշինյան

Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեք, ձեր մտածած ձեւով կանենք, որովհետեւ նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեց գյուղի բնակիչներից մեկը:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդպես պտք է լինի, որովհետեւ այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ է պատերազմ սկսվել, վղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն ամեն շաբաթ պետք է Իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք: Դա է ապրելու եւ զարգանալու պայմանը: Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետեւից չենք գնացել մինչեւ վերջ եւ անկեղծորեն:

Ասօր ասում են՝ բա դուք ասել եք Արցախի ինքնորոշման իրավունք, բա ասել եք «անջատում հանուն փրկության համար»: Մենք դրանց հետեւից գնացել ենք:

Ես Կիրանցում ասել եմ, որ եթե այն, ինչ մտածել ենք, հաջողվի իրականացնել, մենք շատ մեծ բան ենք ստանում, մենք ստանում ենք ինքնիշխանության, անկախություն»:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2026 թվականին լինելու են նոր խորհրդարանական ընտրություններ. «Անցել են այն ժամանակները, որ գան ասեն՝ սենց քվեարկի, նենց քվեարկի: Կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Բայց  ես հիմա այդ ամեն ինչը հասկանալով, ես, ինչ-որ իմաստով ես իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ դա այդքան պոպուլյար չի: Եթե այդքանը չհասկանայի, ես ի՞նչ գործ ունեի վարչապետի պաշտոնում: Ես իմ քաղաքական թիմի հետ զրոյից հեղափոխություն եմ արել, երբ ոչ մեկը դա հնարավոր չէր համարում: Մենք երկու բան ենք արել, որին ոչ մեկը չէր հատվատում: Մեկը 2018-ի հեղափոխությունն էր, մյուսը այն, որ ոչ մեկը չէր հավատում, որ 2021-ին մենք կարող է հաղթենք:

Ես գիտեմ՝ սա ինչի համար եմ անում: Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ, այլ անկախ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը:  

  • Կիսվել: