հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող որոշում կայացնել․ Մակունց

Ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող որոշում կայացնել․ Մակունց

Մենք բռնապետական համակարգում չենք, ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող որոշում կայացնել, կարծիք հայտնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Խոսելով իմքայլական որոշ պատգամավորների՝ մանդատները վայր դնելու մասին, նա հավելեց․

«Ամեն պատգամավոր ինքն է որոշում կայացնում ու հիմնավորումներ ներկայացնում: Հետևաբար ես անտեղի ու անհարկի եմ համարում այդ հարցերը: Իսկ ասեկոսեների մասով, որոնք լսել եք ու մի մասի մասով հերքում ստացել, պետք է լսենք հենց այդ պատգամավորների մեկնաբանությունները»:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իմքայալական մի քանի պատգամավորներ մանդատները վայր են դնելու: Խոսքը վերաբերում է Գայանե Աբրահամյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Գոռ Գևորգյանին, Լուսինե Բադալյանին, Համազասպ Դանիելյանին:

 

  • Կիսվել: