երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ես ողջունում եմ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը. ռումինացի պատգամավոր

Ես ողջունում եմ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը. ռումինացի պատգամավոր

Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ես ողջունում է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Ցեղասպանությունը կատարվել է 106 տարի առաջ Օսմանյան կայսրության ուժերի կողմից ընդդեմ հայերի և դա շարունակում է մնալ սարսափելի պահ 20-րդ դարի պատմության մեջ:

Եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և երբեք չմոռանանք մարդկության դեմ կատարված հանցագործությունները, որոնք արյունոտեցին մարդկության ոչ վաղ անցյալը: Մենք չենք մոռանա դա և մենք մեր հիշողություններում ընդմիշտ կպահենք հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը՛՛:

  • Կիսվել: