Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան
Չեմ կարող մանրամասնել իմ եւ Ալեն Սիմոնյանի զրույցը, որովհետև հարմար չեմ գտնում։ Ես մանրամասներ ասելու իրավունք չունեմ։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ինքը թող ասի, ինչ ուզում է, թող ասի: Ես որևէ մանրամասն պարոն Սիմոնյանի և իմ զրույցից կոռեկտ չեմ համարում ասել»,-ասաց նա։ «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ է սպառնար, քան ինձ հետ այդպես խոսեր: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր է թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- մանրամասնեց Աղազարյանը:
Նա նշեց, որ թիմից իր նկատմամբ ճնշումներ կան: «Թիմից ճնշումներ կան, իմ ընկերները ընկերական ինձ ճնշում են՝ որոշ ընկերներ։ Մեկը ասում է դիր, մեկը ասում է մի դիր»: Հարցին՝ իր նկատմամբ կոմպրոմատնե՞ր կան, Աղազարյանը պատասխանեց. «Հեռախոսս առգրավված է, ինչ կոմպրոմատ ասես՝ այնտեղ կա: Գործը վարող քննիչը ասաց, որ պետք է առգրավենք հեռախոսը, ասացի՝ մի առգրավեք, վերցրեք։ Ինձ հետաքրքիր է՝ այդ իրավունքը ունեն, թե ոչ: Ես կամավոր եմ իմ հեռախոսը տրամադրել քննիչին»: