շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը արտակարգ իրավիճակից հետո խոստանում է ասուլիսների շարք սկսել

Սերժ Սարգսյանը արտակարգ իրավիճակից հետո խոստանում է ասուլիսների շարք սկսել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արտակարգ իրավիճակից հետո խոստանում է ասուլիսների շարք սկսել:

Ինչպես նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում, առաջին ասուլիսը կլինի ապրիլյան պատերազմի թեմայով, որի ժամանակ նա կապացուցի, որ 2016 թվին հայկական կողմը տարել է թե ռազմական, թե դիվանագիտական հաղթանակ:

 «Այսօր ես իմ շնորհակալությունը հայտնեցի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, ինձ հրավիրելու համար»,- նշեց Սարգսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմը հրահրված էր երրորդ երկրների կողմից, նա հորդորեց չառաջնորդվել դավադրությունների տեսություններով. «Ես երբեք չեմ առաջնորդվել դավադրությունների տեսություններով:

Հիշեք, մենք իհարկե ունենք թշնամիներ, բայց մենք ունենք նաև բարեկամներ: Մի առաջնորդվեք դավադրությունների տեսություններով»,- խորհուրդ տվեց երրորդ նախագահը: Նա նաև խոստացավ արտակարգ դրությունից հետո սկսել ասուլիսների շարք. «Առաջինը կլինի ապրիլյան պատերազմի թեմայով, կպատասխանեմ բոլոր հարցերին:

Այնուհետ կպայմանավորվենք հետագա ասուլիսների մասով, ես պատրաստ եմ ասուլիսներ տալ թե բանակցային գործընթացի, թե արտաքին քաղաքականության, թե ներքին քաղաքականության, թե տնտեսության, թե կոռուպցիայի և իհարկե 2018 թվականի գարնանային իրադարձությունների մասին (Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին)»,- եզրափակեց երրորդ նախագահը:

  • Կիսվել: