շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես գնացել, եկել եմ Գորիս–Կապան ճանապարհով` նորմալ էր. Արշակ Կարապետյան

Ես գնացել, եկել եմ Գորիս–Կապան ճանապարհով` նորմալ էր. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախարարը կարծում է, որ Սյունիք գնալու համար ՀՀ քաղաքացիները մտորելու ոչինչ չունեն։

ՀՀ պաշտպանության Արշակ Կարապետյանը վստահ է, որ պետությունն ու ժողովուրդը կկարողանան դուրս գալ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից։ Կարապետյանն այս մասին ասաց նախագահականում լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Անկախության 30-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում պարգևատրման արարողություն է։

«Մենք կունանանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, սակայն դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք պետք է հաղթահարենք դժվարությունները և առաջ գնանք աշխատանքով»,–ասաց Կարապետյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախարարն ինչ նախադրյալներ է տեսնում երազած հայրենիք կառուցելու, երբ քաղաքացիները Սյունիք գնալու համար անվտանգության խնդիրներից ելնելով` ստիպված են մտորել։ Ի պատասխան Կարապետյանը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։

"Ես էլ եմ անցել Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ էր։ Եթե գնացել-եկել եմ, ուրեմն նորմալ էր",–ասաց Կարապետյանը։

Նախարարը հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ Սյունիքին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցելով`պետք է հրաժարվեն գործող ճանապարհից։ Նա վստահեցրեց, որ նման խնդիր չկա։

Կարապետյանը հրաժարվեց պատասխանել անվտանգությանն առնչվող այլ հարցերին։

Հիշեցնենք` օգոստոսի վերջին ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։

Սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։

 armeniasputnik.am

  • Կիսվել: