ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավելի ուշ պարզ կլինի՝ ովքեր են հայկական կողմից Գորիս-Կապան ճանապարհին իրականացնելու հսկողություն․ Արա Ֆիդանյան

Ավելի ուշ պարզ կլինի՝ ովքեր են հայկական կողմից Գորիս-Կապան ճանապարհին իրականացնելու հսկողություն․ Արա Ֆիդանյան

Ավելի ուշ պարզ կլինի՝ ովքեր են հայկական կողմից Գորիս-Կապան ճանապարհին իրականացնելու հսկողություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Հարցին՝ եթե դեմարկացիա ու դելիմիտացիա չի եղել, ինչի՞ հիման վրա է այդ հատվածում սահմանակետի եւ մաքսակետի թույլտվություն տրվել Ադրբեջանին, փոխոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ձեր հարցադրումն ուղղված չէ այն անձին, ով լիազորված է եւ կարող  է պատասխանել»։ Հարցին՝ արդյոք այս պահին ոստիկանությունն այնտեղ հսկողություն իրականացնո՞ւմ է, փոխոստիկանապետն ասաց. «Այո, միանշանակ, ոչ միայն այս պահին, այլ սկզբից ի վեր եւ հետագայում իրականացնելու է»։

  • Կիսվել: