ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատահարների թիվը նվազել է ավելի քան 70-ով․ Ֆիդանյան

Պատահարների թիվը նվազել է ավելի քան 70-ով․ Ֆիդանյան

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման մոնիտորինգի տեխնիկական միջոցները եւ պարեկային ծառայության ներդրումն օգնել են նվազեցնել վթարների թիվը Երեւանում։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ նախկինում մայրաքաղաքին բաժին էր ընկնում վթարների ընդհանուր թվի 60-70 տոկոսը, այժմ՝ ​​50 տոկոսից էլ քիչ։

«Պատճառն այն է, որ տեսախցիկներ, արագաչափեր են տեղադրվել, պարեկային ծառայություն է ներդրվել։ Դա ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների կրճատման է հանգեցրել»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա նաև նշեց,որ աԱյս եւ անցած տարվա երկու ամիսների վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ պատահարների թիվը նվազել է ավելի քան 70-ով, զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 113։

  • Կիսվել: