հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի.Սիմոնյանը՝ Արփի Դավոյանի թեկնածության մասին

Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չի նշանակում ես վատն էի.Սիմոնյանը՝ Արփի Դավոյանի թեկնածության մասին

Իսկ ինչու ոչ: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրեցիք ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը, հետո մերժեցիք նրան:

Դիտարկմանը, որ նա իրավաբանական կրթություն չունի, ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ ունի բավարար գիտելիքներ: Խոսքը նրա մասին է, որ որեւէ մեկը չկա, որ պետք է հնարավորություն չունենա մրցելու մնացածների հետ: Այսինքն պետք է ինչ-որ ձեւով որեւիցե մեկին այս կամ այն անձի ցանկությամբ ու գնհատականով սահմանափակվե՞նք: Մարդը ցանկություն հայտնեց մասնակցել այդ քննարկմանը, մասնակցեց, թիմի հետ քննարկեց այդ հարցը եւ անցանք առաջ: Ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ, չեմ կարողացել մրցակցել այդ ժամանակվա թեկնածուի հետ: Բայց դա չի նշանակում, որ ես քիչ գիտելիք ունեի կամ վատն եմ, էն մյուս թեկնածուն լավն է»:

Նշենք, որ այսօր եւս ՔՊ-ում քննարկվելու է արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու հարցը: Այս պահին շոշափվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան:

Վերջինս, ի դեպ, երեկ մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։

  • Կիսվել: