Ես ձեզ հետ եմ միշտ. կոնգրեսական Թոմաս Սոուզին մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի Թայմս Սքվերում անցկացվել է հանրահավաք, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ:
Նրանց թվում է եղել նաեւ կոնգրեսական Թոմաս Սոուզին: Նա նշել է, որ Կոնգրեսում ինքը 100 տոկոսով ներկայացնում է հայերի շահերը:
Սոուզին նշել է, որ այսօր բոլոչրը հետեւում են Ուկրաինայի իրադարձություններին,մինչդեռ պետք է ուշադրությունը սեւեռել այն ամենի վրա, ինչ կատարվում է Հայաստանում:
՛՛Ես միշտ կանգնած եմ ձեր կողքին, ձեզ հետ: Ես երջանիկ եմ, որ իմ աշխատակազմի ղեկավարը հայ է, նա պատմել է ինձ Ցեղասպանության մասին, պատմության մասին՛՛,-ասել է կոնգրեսականը:
Ելույթի վերջում նա հայերենով ասել է. ՛՛Ես ձեզ հետ եմ միշտ՛՛: