ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես չգիտեմ, թե հինգերորդ շարասյունն ինչպես կբացահայտվի, բայց վեցերորդի գործունեությունն ակնհայտ է. Անդրանիկ Քոչարյան

Ես չգիտեմ, թե հինգերորդ շարասյունն ինչպես կբացահայտվի, բայց վեցերորդի գործունեությունն ակնհայտ է. Անդրանիկ Քոչարյան

«Սեդա Սաֆարյանի գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին, իսկ հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի: Պարոն Մինասյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը լիարժեք առողջ է այն դեպքում, երբ պարոն Չարչյանի տված տեղեկանքներով Ռոբերտ Քոչարյանն ունեցել է բազմաթիվ հիվանդություններ, ես կարծում եմ, որ Դատախազությունն այս հարցին պետք է ինչ-որ ձև արձագանքի»,- այս մասին այսօրվա ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև երեկ պայմանագրային զինծառայողի անհետացման դեպքին. «Կանխելով նաև երեկ սահմանում տեղի ունեցած միջադեպի բայղուշությունները՝ ասեմ, որ ենթասպա Մարտիրոս Գյուլբակյանը գտնվել է մեր անվտանգության մարմինների աշխատանքի արդյունքում, տիկին Խամոյան մի՛ անհանգստացեք, նա գերի չէր ընկել, նա հայտնաբերվել է և հիմա գտնվում է մեր տարածքում»:

Խոսելով հինգերորդ շարասյան մասին՝ Քոչարյանն ասաց. «Ես չգիտեմ, թե հինգերորդ շարասյունն ինչպես կբացահայտվի, բայց վեցերորդի գործունեությունն ակնհայտ է այս պահի դրությամբ»:

  • Կիսվել: