չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով․ փոխնախարար

Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով․ փոխնախարար

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին Տերտերյանն ասաց ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցին, ով մասնավորապես հետաքրքրվել էր․

 «Դուք երկար տարիներ աշխատել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք նաև պատասխանատուի դիրքում։ Դուք նաև լսել եք հնչեցված մեղադրանքները՝ այդ օրենքի այն ձևակերպումներին, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Դուք այս տեսակետի կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվեր»։

Վաչե Տերտերյանն ի պատասխան ասաց․ «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Ոչ ոք այդպիսի բան չի ասել, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա՝ և հին, և նոր ժամանակաշրջաններում»։

  • Կիսվել: