չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ես չեմ կարողացել համակերպվել ու փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար․ Վարչապետ

Ես չեմ կարողացել համակերպվել ու փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար․ Վարչապետ

Ես եմ թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ»:

«Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գա, պետք է տիրապետի բոլոր հանգամանքներին, խոսակցություն պետք է լինի: Բոլորին պետք է լսել, դա այդ պրոցեսի կարևոր ու անբաժանելի մասն է:

Ես կարևոր եմ գտնում արձանագրելու, թե ինչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել այն, որ 2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ:

Եթե դուք հիմա ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց կանխատեսումները՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ պարտություններ են լինելու, հողեր են հանձնվելու և այլն:

Այստեղ երեք տարբերակ կա՝ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը և անձամբ ես իրոք դավադիր եմ, որ եկել եմ Արցախի համար պրոբլեմներ ստեղծելու համար, կամ այդ մարդիկ այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և ինչ անխուսափելի պահանջներ ու կոնսենսուս կա՝ դրված ՀՀ-ի առաջ:

Իմ վարած քաղաքականությունն այդ համատեքստում է՝ փորձել չհամաձայնվել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Հիմա կարող ենք ասել, որ մեզ դա չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսեսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, առանց նախապայմանի:

Մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ անել փոխել այդ տրամաբանությունը: Մենք, այո, չենք կարողացել դա անել: Գուցե այդ տրամաբանությունը փոխելու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Բայց մյուս կողմից՝ ինչ պետք է անեինք, համակարպվե՞լ: Ես չեմ կարողացել համակերպվել ու փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար: Փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի մեր ԶՈՒ մարտունակությունը բարձրանա»:

  • Կիսվել: