Ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ Տիգրան Ուլիխանյանը՝ ՊՎԾ պետ նշանակվելու մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրերին, թե ինքը նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ:
«Ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ։ Եթե որևէ որոշում կայացվի, ես դրա մասին տեղյակ կպահեմ»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ իրեն պատրաստվում են նշանակել պետական վերահսկողության ծառայության պետ, արդյոք նման հարց քննարկվե՞լ է վարչապետի հետ, Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ լուրերը շրջանառվում են, քանի որ մինչև խորհրդարան տեղափոխվելը պետական վերահսկողության ծառայությունում է աշխատել և չի ցանկանում այլ մանրամասներ ասել։
«Ինչ որ որոշվի, դրա մասին տեղյալ կպահեմ։ Չեմ կարող ասել, որ դա ինձ համար ընդհանրապես անակնկալ է: Իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավոր խոսակցություններ են և այս պահին էլ չեն լուսաբանվի: Կարծում եմ՝ չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները սառեցվել են:


