կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ես ասեցի՝ թուրքերը հարձակվել են, շորերիցս բռնեցին մի քանի հոգով, գետնին գցեցին. Վարդան Ղուկասյանը մանրամասներ է պատմում

Ես ասեցի՝ թուրքերը հարձակվել են, շորերիցս բռնեցին մի քանի հոգով, գետնին գցեցին. Վարդան Ղուկասյանը մանրամասներ է պատմում

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատմել է, թե ինչպես են իրեն բերման ենթարկել օրերս: Նշենք, որ Ղուկասյանին եւ նրա թիկնապահին բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով եւ ժամեր անց ազատ են արձակել:

«Ավտոմատներով ու պիստալետներով հարձակվեցին վրես, ես սեկրետը գցեցի, սրանք ասում են՝ դուռը բա΄ց, ու սկսեցին խփել մեքենայի ապակիներին: Ես ճիշտն ասած մտածեցի՝ սրանք թուրքեր են, ազնիվ խոսք եմ ասում, որովհետեւ ինձ նման ձեւով մոտենալը, ես այքան հարգանք ունեմ: Մի խոսքով ես ասեցի՝ թուրքերը հարձակվել են, լցվան Լեննագան, քաղաք լցվան, այ քեզ բան, հարցնում եմ՝ հայ եք տղերք, ու չեմ բացում: Սրանք չեն էլ պատասխանում, ավտոմատը զարաժատ են անում ու ասում են կխփենք, ասեցի՝ ցույց տվեք վկայականները, որ ցույց տվեցին, դուռը բացեցի: Շորերիցս բռնեցին մի քանի հոգով, գետին գցեցին, գլուխս սեղմում են գետնին, նարուշնիկները գցում են թեւերիս, ես էլ ծիծաղելով ասում եմ՝ ես լուրջ հաշմանդամ եմ, ուշադիր եղեք, վրեքդ կմնամ»,- այս մասին նա ասել է News.am-ին տված հարցազրույցում։:

Ղուկասյանը նշում է, որ թեկուզ ինքը կասկածյալ է, արդյոք օրինական է նման ձեւով բերման ենթարկելը. «Թոռներս էլ նայում են, այսինքն սա ինչ մոտեցում է, թուրքի են բռնում, շպիոնի են բռնում, նախկին քաղաքապետին որ այսպես են վերաբերում, բա էն հասարակ ժողովրդի հետ ոնց կվարվեն, ու դեմոկրատիա քարոզող ղեկավարն է սա: Ոչ՛ խորհրդային տարիներին, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի տարիներին ես նման վերաբերմունք չեմ տեսել, ինչ է՝ մարդը թեկնածությունն է առաջադրել»:

  • Կիսվել: