ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը չի կարող հարցեր տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է․ Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանը չի կարող հարցեր տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է․ Անդրանիկ Քոչարյան

Մենք երկար ենք աշխատելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստի այսօրվա հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Քոչարյանը լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանը չի կարող իրենց հարցեր տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է.

«Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ դեռ չեն եղել հարցեր, որոնց Սարգսյանը չի պատասխանել:

  • Կիսվել: