ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ցուցադրությունը՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի  այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։ Այդ քայլով  նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր  հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով  Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:

Նշենք նաև, որ ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական  նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։
 
 
 
 

  • Կիսվել: