կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, առաջնայնությունը պետք է տալ պետական շահերի սպասարկմանը․ Արսենյան

Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, առաջնայնությունը պետք է տալ պետական շահերի սպասարկմանը․ Արսենյան

Որպես Գուրգեն Արսենյան հայտարարում եմ  իմ լիակատար աջակցությունը  Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը,  այդ թվում նաև խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու ձգտումներին։ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով օրեր առաջ հրավիրված ասուլիսում վարչապետի՝ արտաքին քաղաքականության շուրջ հնչեցրած մտքերին․ 

«Երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, պաշտպանելու եմ  այն գործըթնացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Մենք վճռական ենք ՀՀ և ՀՀ ժողովրդի անունից ավարտին հասցնել  մեր հարևանների հետ  խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը համարում եմ մեր քաղաքական թիմի կարևորագույն առաքելությունը ՀՀ ժողովրդի առջև»։

Հարց հնչեց, ստացվում է, որ արցախիցների կարծիքը անտեսվելու՞ է, եթե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց 86,600 ք․կմ տարածքով․ «Տվյալ հարցում որպես պատգամավոր առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերի սպասարկմամբ, մի քանի անգամ ասել և հայտարարել եմ, որ ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր  առաջնային խնդիրն է։ Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և ՀՀ կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են։ ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը։ Ցանկացած  քաղաքական կամ պետական գործիչ, որը կպնդի, որ ՀՀ պետական շահերը պետք է  ստորադասվի օրակարգի որևէ այլ հարցի լուծմանը՝  իմ կարծիքով իրականացնում է հակապետական գործունեություն»։

«Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ պետական շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում բոլորով կանգնած ենք  այդ երկընտրանքի առջև, երբ  մեր միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար, որովհետև երբեմն ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային ՛շահերի ալգորիթիմին, միշտ չէ, որ պետական շահերի սպասարկումը համընկնում է  ազգային շահերի սպասարկման հետ։ Այդ պարագայում առաջնայնությունը պետք է տալ պետական շահերի սպասարկմանը»։ 

  • Կիսվել: