չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ․ վարչապետ

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ․ վարչապետ

Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս մասին գրել է վարչապետն Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»,-մասնավորապես, ասվում է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: