Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն՝ այդ փուլում ենք. Սաղաթելյան
Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա՝ այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ վաղը՝ շաբաթ օրը, հատկացնելու են պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ հանրային քննարկումներին, իսկ կիրակի՝ մայիսի 15-ին, համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու։
՛՛Հանրային լայն ժողովրդական ճնշման տակ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Այդ փուլում ենք և օրեցօր սա ապացուցելու ենք՛՛,-ասաց Սաղաթելյանը:



