շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Երկրից գնում են ոչ միայն նրանք, որոնք ընդդիմադիր են, այլ միգուցե ավելի մեծ քանակով գնում են այս իշխանության համար քվեարկածները․ Քոչարյան

Երկրից գնում են ոչ միայն նրանք, որոնք ընդդիմադիր են, այլ միգուցե ավելի մեծ քանակով գնում են այս իշխանության համար քվեարկածները․ Քոչարյան

Կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, իսկ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Միայն սա բավարար է ասելու համար, որ ոչինչ չեք արել: Միգուցե փորձել ենք, բայց ըստ էության, որեւէ արդյունքի չեք հասել: Աղքատության թիվը 27-30 տոկոս կլինի: Այս նույն պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների վերնախավի բարեկեցությունը: Անամոթ ձեւով պարգեւավճարները շարունակում են գոյություն ունենալ, եւ մենք տեսնում ենք, թե ինչ ծախսեր են արվում թիկնապահների, դաչաների, լիմուզինների, պադավատների, պրեմիաների, ճոխ ճմփորդությունների համար: Մի նախադասություն կա՝ քեֆ ժանտախտի ժամանակ: Այդպիսի տպավորություն ինձ մոտ թողնում այս ամենը: Ակնհայտ է, որ աղքատների ու հարուստների միջեւ բեւեռացումը միայն խորացել է այս տարվա ընթացքում»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ Կովիդի դեմ պայքարը կատարյալ ձախողում էր. «Այս իշխանությունը հայտարարել է, որ ժողովուրդը բացարձակ արժեք է, բայց այդ բարձրագույն արժեքը փախչում է քո երկրից: Ի՞նչ ես անում, այդ բարձրագույն արժեքը քո երկրում պահելու համար: Եթե չեմ սխալվում, 9 ամսվա արդյունքներով 103 մարդ լքել է երկիրը: Բալանսը բացասական է, եւ մոտ 34 հազար ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Դո մորավորապես Աբովյան քաղաքն է: Պատկերավոր ասած, մեկ քաղաք ընդունել է այլ երկրի քաղաքացիություն:

Երկրից գնում են ոչ միայն նրանք, որոնք ընդդիմադիր են, այլ միգուցե ավելի մեծ քանակով գնում են նրանք, որոնք քվեարկել են այս իշխանության համար: Ո՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը: Ինչո՞ւ եք մեզ թողնում ձեր կողմից սիրված իշխանությունների հետ: Երեւի իրավունք ունենք այդպիսի հարց տալ»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: