չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երկկողմ բանակցությունները վտանգավոր է, լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն․ Ռուստամյան

Երկկողմ բանակցությունները վտանգավոր է, լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն․ Ռուստամյան

Իլհամ Ալիևի թիվ մեկ նպատակն է ՀՀ-ի հետ երկկողմ բանակցություններ վարել, և ինչ-որ տեղ փակուղում հայտնված բանակցությունները տեղափոխել իր առաջարկած դաշտ։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա համոզմամբ՝ Ալիևի նկատմամբ ճնշումներ են գործադրվում այն մասով, որ վերջինս հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններ անցկացնելուց։

«Գերիներին վերադարձնելով Ալիևը ցույց է տալիս,  թե տեսեք՝ երբ մենք երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդյունքներ ենք արձանագրում։ Սա կարող է տանել խաղաղության պայմանագրի ամբողջացմանը և բանակցությունների տեղափոխմանը երկկողմ դաշտ»,- ասաց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սակայն, երկկողմ բանակցությունները վտանգավոր է, լինելու է պարտվողի և հաղթողի խոսակցություն, կորչում է նաև միջազգային միջնորդների դերը։

  • Կիսվել: