շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ․ Գագիկ Ծառուկյան

Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ․ Գագիկ Ծառուկյան

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,

1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս:

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը:

Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:

Տոնի առիթով ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարևորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասվում է Ծառուկյանի ուղերձում

  • Կիսվել: