շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը

Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը

2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: 

Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: 

Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: 

Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում գողացվել է կապի մալուխ: Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենկյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին: 

Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս: 

Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը կանխելու հարցում ներկայացված բոլոր դեպքերով Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է երկրի իրավապահ մարմինների հետ:

  • Կիսվել: