երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երկաթուղու շինարարությունը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով. Ալիև

Երկաթուղու շինարարությունը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելանի (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր, տեղեկացնում է Minval.az-ը:

Ալիևը նշել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը, ըստ նրա, ՛՛աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում՛՛:

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՛՛:

Նա հայտարարել է նաև, որ արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, այն ՛՛սկսվելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով՛՛:

  • Կիսվել: