չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Երկար ժամանակ տեւեց, որ Սամվել Կարապետյանի համար ինչ–որ հոդված գտնեին. Նարեկ Կարապետյան

Երկար ժամանակ տեւեց, որ Սամվել Կարապետյանի համար ինչ–որ հոդված գտնեին. Նարեկ Կարապետյան

Ճիշտը, որ ասեմ՝ մենք չհասկացանք՝ ինչ հիմքով է Սամվել Կարապետյանին մեղադրանք առաջադրվել, հիմա էլ չենք հասկանում։ Այս մասին, այսօր Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Երկար ժամանակ պահանջվեց, որ գտնեին ինչ–որ մի հոդված։ Չգիտեմ՝ գտել են, թե ոչ»,–ասաց նա՝ հավելելով, որ իր համար նաեւ անհասկանալի էր, թե ինչու են իրեն եւ իր հորը՝ Կարեն Կարապետյանին եւս տարել ու մի քանի ժամ պահել ոստիկանության 6–րդ վարչությունում։

«Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ էր, էմոցիոնալ պոռքումների արդյունք է։

Եթե նայենք դեպքերի հերթականությունը, կտեսնենք, որ տեղի էր ունեցել Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որից հետո հայտնի վիդեոներ, որից հետո հայտնի հրապարակումներ ու հայտարարություններ։ Ամբողջը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ եւ բոլորը կարող են տեսնել, թե ինչ մոտիվներով ու նիչ են ուզում մարդիկ անել։

Բայց զարմանալի ու հետաքրքիր մոտեցում էր, բավակին մեծ էվոլյուցիա ենք տեսնում արդարության ու արդարադատության վերաբերյալ՝ մեր երկրի ու երկրի ղեկավարների մոտեցման»,–ասաց Նարեկ Կարապետյանը։

Հնարավոր քաղաքական հաշվեհարդարի մասին հարցին էլ արձագանքեց. «Հաշվեհարդար չի կարող լինել մի պարզ պատճառով, որ  պետք է հաջող լինի, որ հաշվեհարդֆար լինի, հաջող չի լինելու»։

  • Կիսվել: