հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին․ Բաբաջանյանը՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին

Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին․ Բաբաջանյանը՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին

Հաջորդիվ Հայաստանը պետք է դիտարկի ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչին ժամանակավոր՝ խորհրդակցությունների հետ կանչելու նպատակահարմարության հարցը: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանին՝ ուղղված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:

«Պաշտոնական Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին՝ կառույցի որդեգրած ոչ համարժեք կեցվածքի համար։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ ձևակերպումների և գնահատականների վերաբերյալ:

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի զինվորականները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»:

Նշենք,  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

  • Կիսվել: