շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Այս մասին նա ուրբաթ օրը գրել է «Вконтакте» սոցիալական ցանցում:

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երեւանը եւ Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: