երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանն ու Բաքուն հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ են համաձայնեցրել Վաշինգտոնում. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ

Երևանն ու Բաքուն հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ են համաձայնեցրել Վաշինգտոնում. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ

Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ պայմաններ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

՛՛Մեր կարծիքով անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական էին։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում։ Ինչպես գիտեք, երկու երկրներն էլ սկզբունքորեն համաձայնեցրել են որոշ պայմաններ, ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնագիրը հնարավոր կլինի՛՛, - ասել է Պատելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում տևել են 4 օր Մայիսի 1-ին նախարարները առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ապա եռակողմ բանակցություններ վարել: Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին:

  • Կիսվել: