կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգը ավելի առարկայական կդառնա մեզ համար. Մեսրոպ Առաքելյան

Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգը ավելի առարկայական կդառնա մեզ համար. Մեսրոպ Առաքելյան

Հույս ունենք, որ Երևանի ավագանու ընտրությունները 2021-ի նման չի լինի, երբ հասարակությունը ստիպված էր երկու բևեռներից ընտրել մեկին, և ընտրություններին ընտրապայքարը կգնա դրականին ուղղված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցություն համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Թե ով է գլխավորելու ՛՛Ապրելու երկրի՛՛ ցուցակը՝ ի՞նքը, թե՞ Մանե Թանդիլյանը՝ Մեսրոպ Առաքելյանն առայժմ փակագծեր չբացեց, միայն ասաց, որ կներկայացնեն առաջիկայում:

Դիտարկմանը, թե կարծես ընտրապայքարը թեժ չի լինելու՝ Առաքելյանն արձագանքեց. ՛՛Մենք խոսում ենք մեր մասնակցության մասին և գնում ենք հաղթելու: Այդքանով վստահ ենք, որ պայքարը բավականին թեժ է լինելու: Երևանի ընտրություններում հաղթելուց հետո արդեն իշխանափոխության օրակարգը ավելի առարկայական կդառնա մեզ համար՛՛:

  • Կիսվել: