շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի որոշ հասցեներում ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

Երևանի որոշ հասցեներում ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 28-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի 35-95 համարներ, Կողբի փողոց և 1, 2 նրբանցքներ, Ղարիբջանյան, Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: